Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպում Շուշիում

Հասարակություն
1-11

Հուլիսի 12-ին, Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի  անդամները Շուշի քաղաքում հանդիպել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին: Ողջունելով նորընտիր երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առկա մարտահրավերները: Խոսելով հասարակության ու պետության զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ Նարինե Աղաբալյանը նշել է, որ երիտասարդ սերունդը պետք է լավ ճանաչի իր երկիրը եւ իրազեկ լինի, որպեսզի կարողանա արդյունավետ մասնակցություն ունենալ: 2 Նախարարը կարեւորել է նաեւ Շուշիի՝ տարածաշրջանային մշակութային կենտրոնի, արվեստի ու արհեստի քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը եւ նշել, որ այս ուղղությամբ արդյունավետ քայլ է համարում մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղակայումը: Երիտասարդական խորհրդարանի անդամները Նարինե Աղաբալյանից հետաքրքրվել են ընթացիկ ծրագրերով, համագործակցության հնարավոր ուղղություններով, երիտասարդության ու մշակույթի ոլորտին առնչվող այլ հարցերով: 3 Այնուհետեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի ուղեկցությամբ երիտասարդականի խորհրդարանի անդամները շրջայց են կատարել Շուշիի նախկին Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքում, որտեղ այսօր տեղակայված է նախարարությունը:  Նարինե Աղաբալյանը հետաքրքիր դրվագներ է ներկայացրել կառույցի պատմությունից, երիտասարդներին ծանոթացրել շենքում տեղակայված արհեստանոցին: Օրվա ծրագիրն ավարտվել է 1818թ. կառուցված Շուշիի սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցի այցելությամբ: 4