Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ են անում կողմերին դրսևորել զսպվածություն

Քաղաքականություն
ամ

4 կուսակցությունների հայտարարությունը Մտահոգված  2016 թ-ի հուլիսի17-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններով, Վերլուծելով  ՀՀ-ում իշխանություն-ընդդիմություն պայքարի ժամանակագրական դրսևորումները, Բացառելով կոնֆլիկտի ուժային լուծումը, Փաստելով, որ. 1) ՀՀ-ում առաջին անգամ բացահայտ զինված ընդհարում է գրանցվել իշխանությունների դեմ, 2) ԼՂՀ շուրջ բանակցային գործընթացները հարցականի տակ են դրել Հայ ժողովրդի 25 տարվա զոհո­ղու­թյունները, 3) Իշխանական ուժերն Հայությանը պարտադրում են պա­տե­­րազմ կամ տա­րածքների հանձնում երկընտ­րան­քը, 4) ԼՂՀ հարցի կարգավորման ձգձգումը խոչնդոտում է կոնֆլիկտում ներգրավված կողմերի ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտ­­նե­րի զարգացմանը, 5) Ապրիլյան պատերազմը բացահայտեց ռազմավարական կառավարման և ան­վտան­­գության կազմա­կերպ­­չական բազմաթիվ խնդիրներ, որոնց հաղթահարմանը պարտական ենք 18-20 տա­րեկան Հայ զինվորին, 6) Ապրիլյան պատերազմի ազգային մոբիլիզացիոն ներուժը չստացավ ցանկալի իրավակիրառական դրսևո­րում, 7) Ադրբեջանում պետական ահաբեկչության զոհ դարձած 660000 փախստականների անբեկանելի իրա­վունքն է իրենց հայրե­նի­­քում՝ ազատագրված տարածքներում բնակություն հաստատելը, 8) Ներքին կյանքում սոցիալտնտեսական անմխիթար և իրավաքաղաքական անբավարար վիճակը. Նշելով, որ պատմությունը կրկնվում է՝ առաջին համաշխարհային պատերազմում Հայության մաս­նակ­­­ցու­­­թյու­նը արդյունավորվեց Վիլսոնի իրավարար վճռով, սակայն Հայությունը դուրս բերվեց միջազ­գա­­յին հան­­­րույ­թի պարտավորությունների շրջանակներից՝ Հայությանը պարտադրվեց Սարդարապատի գոյա­մար­տը, Որակելով Հայրենիքից տարածքների տարանջատումը և բանակցություններում տարածքի շա­հար­կու­մը պարտվողականություն, Հաշվի առնելով, որ առ այսօր հանրությանը ներկայացված չեն 1999թ-ի հոկտեմբերի 27-ին պետակա­նու­թյան դեմ ահաբեկչության և 2008 թ-ի մարտի 1-ի պետական ահաբեկչության իրական պատաս­խա­նա­տու­նե­րը, պատասխանատ­վու­թյան չեն ենթարկվել արյունահեղության հեղինակները, Ցավով արձանագրելով, որ դեպքերի շրջանակներում բարիկադի երկու կաղմերում հայտնված ազա­տա­մար­­տիկ­նե­րը պետականության համոզված պաշտպաններն են, երբեմնի ազատամարտիկ զինակիցներ, Կարևորելով  գնահատականների հիմքում պատճառա-հետևանքային վերլուծությունը, Հարկ ենք համարում տարանջատել իշխանության դեմ գործողությունները պետականության դեմ գոր­ծո­ղու­­թյուններից և փաստել, որ պետությունը կարիք ունի պաշտպանության իշխանության չարաշահումից, Դատապարտում և անընդունելի ենք համարում արտաքին ուժերին ծառայությունների մատուցումը, եղբայրասպան այրունահեղությունը և դրան հանգեցնող քաղաքական վարքագիծը, Մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված ազատամարտիկ սպայի ըն­տա­նի­քին և հարազատներին, վիրա­վոր­ներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, առողջություն: Առաջնորդվելով համազգային և պետական շահերով,   կոչ ենք անում   Կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուր­ժո­ղականություն, զերծ մնալով անհարկի պիտակա­վո­րումներից, ընդառաջ գնալու բարի կամքով, հասարակության վստա­հությունը վայելող մտավորականության ներգրավմամբ, գտնել  լու­ծումներ:   ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՔ (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ