A
A
ՄԻԵԴ որոշմամբ 50 հազար եվրո կփոխանցվի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով
Կառավարության վաղվա նիստի օրակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին բյուջեից 50 հազար եվրո փոխանցելու հարցն է՝ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով։ Կառավարությունը Արդարադատության նախարարությանը բյուջեից կտրամադրի ճիշտ այդքան գումար, որից՝
- 20,000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Արայիկ Զալյանին.
- 15,000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Ռազմիկ Սարգսյանին.
- 15,000 եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Մուսա Սերոբյանին: