«Չորս+»-ի համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզ
ՉՈՐՍ+ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ Համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզ Հայաստանի Հանրապետությունում 2016թ․ ապրիլին հայ֊ադրբեջանական հակամարտության սրացումը և հուլիսի 17-31 «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը հերթական անգամ արձանագրեցին երկրում առկա համակարգային ճգնաժամը, որը հետևանք է ՀՀ Սահմանադրության 1 և 2 անփոփոխ հոդվածներով սահմանված սկզբունքների և մարդու իրավունքների միջազգային նորմերի ու իրականության միջև առկա մեծ խզման։ Համակարգային ճգնաժամի պայմաններում բացակայում են ՀՀ-ում իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքները։ Թեև ճգնաժամի առաջացման հիմնական պատճառը գործող վարչախմբի և նրա մերձավոր շրջապատի անպատժելիությունն է, ճգնաժամը խորացնում են նաև պետական և հանրային հարաբերություններում արժեհամակարգային հետևյալ խնդիրները՝
- Բռնության մշակույթի գերակայությունը
- Անհատի արժանապատվության ցածր արժևորումը
- Նպաստել ՀՀ Սահմանադրության 1 և 2 հոդվածներով սահմանված կարգի վերականգնմանը
- Հասնել ՀՀ-ում մարդու իրավունքների սկզբունքների կիրառման և իրավունքի գերակայության
- Ձևավորել հասարակությունում անձի արժանապատվության արժևորման և բռնության մերժման մշակույթ
- Նպաստել հասարակության իրավագիտակցության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։
- Փաստացի քաղբանտարկյալների ազատ արձակում
- 2016թ․ հուլիսի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանական բռնությունների և ապօրինի գործողությունների հրապարակային և արդյունավետ քննություն
- 2016թ․ հուլիսի 31-ից հետո ոստիկանության և ԱԱԾ կողմից հանրության շրջանում վախ սփռելու, սպառնալիքների և ահաբեկման ակտիվացած գործողությունների անհապաղ դադարեցում
- Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերակազմավորում՝ որպես նախարարություն
- Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեպանոսյանի սպանության գործով իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ներառելով միջազգային և հասարակական անկախ փորձագետների
- Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի ձևավորում՝ ներառելով հանրության վստահությունը վայելող, կառուպցիայի դեմ պայքարում հմտություններ ունեցող լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ
- Արդար ընտրության համար կայուն նախադրյալների ապահովում. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի սպասվող փոփոխության իրականացում՝ հանրության վստահությունը վայելող, ընտրական գործընթացներում հմտություններ ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառմամբ,
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային (ՀՌԱ) հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող, լրագրության և խոսքի ազատության բնագավառներում գործունեություն ծավալած լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ նոր հանձնաժողովի ձևավորում
- Արցախի բանակցություններին վերաբերող գործընթացի թափանցիկության ապահովում՝ հանրային լայն շրջանակների մասնակցությամբ