Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ.Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտոնից

Պաշտոնական
ashot-karapetyan

Ոստիկանության հաղորդագրությունը Արդեն հայտնել ենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: