Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում են դատապարտյալի մահվան հանգամանքները

Պաշտոնական
bant-nkar

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում  դատապարտյալ Ա.Քոլոյանի մահվան դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ դատապարտյալն ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով. 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրա դիակը հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի ընդհանուր լոգարանի խցիկներից մեկում՝ խցի վերևի հատվածում գտնվող երկաթյա ամրանից սավանով կախված: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու դատապարտյալ Ա.Քոլոյանի ինքնասպանության պատճառները:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին