ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվեցին
Բաշխվել են սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական, «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) 30-ական, «Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել են 2016 թվականի օգոստոսի 19-ից 24-ը` մինչև ժամը 18.00-ն: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն ՀՀ, ք. Երևան, Գ. Քոչար 21 ա Հեռ. (+374 10) 563271, ֆաքս (+374 10) 543523, web: www.elections.am, email:[email protected]