Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է ազատ արձակել
Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել. Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին, ով հայտնի է քաղաքագիտականհանրությանը և մեր հասարակության լայն շրջանակներին իր հետևողականնվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդությանմեթոդներին: Ե՜վ որպես քաղաքագետ, և՜ որպես քաղաքացիական ակտիվիստ ԱնդրիասՂուկասյանը ուժերի ներածի չափով մշտապես նպաստել է Հայաստանում բռնություններըբացառող քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը: Նրա ձերբակալությունը ու նրանբանտախցում պահելը ոչ այլ ինչ է, քան իշխող վարչախմբի կողմից ընդդիմադիրներինկատմամբ բռնությունների և անողոք հալածանքների պրակտիկան արմատավորելուհերթական փորձ: Կոչ ենք անում հայ հասարակությանը և միջազգայինիրավապաշտպան կազմակերպություններին միահամուռ սատարել արդեն 18 օրշարունակ հացադուլով իր բողոքն արտահայտող մեր գործընկերոջը, ինչպես նաևսերժսարգսյանական զնդաններում տառապող բոլոր մյուս քաղբանտարկյալներին: