Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Արմավիրի ռեստորաններից մեկում

Պաշտոնական
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Օգոստոսի 19-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բանգլադեշ թաղամասի հացի գործարանում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.36-ին: Այրվել է քաղաքացի Ս. Հ.-ի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ռեստորանի տնօրենի գրասենյակը՝ մասնակի, գրասենյակի պատուհանները՝ ամբողջությամբ (8 քմ), ռեստորանի տանիքը (մոտ 70 քմ), ռեստորանին հարակից չոր խոտածածկ տարածք և փայտ (40 քմ):