Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ն իր մասնակցությունը կունենա Ռումինիայում կայանալիք միջազգային գիտաժողովին

Պաշտոնական
066dc7ac2afba3e5cb07479bb7bcfb6a

Ռումինիայի Տիրգու Մուրեշ քաղաքում օգոստոսի 25-27-ը կանցկացվի «Քաղաքացիական հայց և իրավական հարկադրանք. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողով։ Տիրգու Մուրեշի Դատական կատարողների պալատի նախագահի կողմից գիտաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը։ Նշված գիտաժողովում հարկադիր կատարման ծառայությունը կներկայացնի  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Վահագն Դալլաքյանը, ով հանդես կգա «Գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը. օրենսդրության և պրակտիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով։