A
A
«Ռեֆորմիստների» կուսակցությունը գրասենյակ կունենա Գյումրիում (տեսանյութ)
Բարեփոխումներ, բայց ոչ հեղափոխություններ. «Ռեֆորմիստների» կուսակցությունն այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում: Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի կարծիքով, երկրին անհրաժեշտ էր նոր կառույց, որը կկարողանա համախմբել այն մարդկանց, ովքեր կողմ են կայունությանը և առանց ցնցումների փոփոխությունների իրականացմանը: «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադրման համագումարը հուլիսի 9-ին է կայացել: Կուսակցությունն այսօրվանից գրասենյակ կունենա Գյումրիում: «Ցայգ» ՀԸ տեսանյութը