Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ դեսպանը ՀՔԾ-ում հետաքրքրվել է հուլիսյան դեպքերով

Պաշտոնական
em-2

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը այսօր՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովային: Վահրամ Շահինյանը Պյոտր Սվիտալսկու խնդրանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման եվրոպական փորձի ուսումնասիրման վերաբերյալ, ինչպես նաև կողմերը կարևորել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և Եվրամիության երկրների համապատասխան կառույցների միջև կառուցողական համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ.Սվիտալսկին հետաքրքրվել է Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին առնչվող քրեական գործերի նախաքննության ընթացքից: Զրույցի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությանպետ Վ. Շահինյանը փաստել է, որ հարուցված և քննվողքրեական գործերով կատարվում է լրիվ, անաչառ ևբազմակողմանի քննություն: «Նշեմ, որ հանրությանը պարբերաբար ԶԼՄ-ների միջոցով տրամադրվում է տեղեկատվություն՝ իրականացվող անհետաձգելիքննչական և դատավարական գործողությունների մասին:Կատարված առերևույթ հանցագործությունների բոլորհանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրվում են, լայնածավալ աշխատանքներ են տարվում մեղավոր անձանցհայտնաբերելու և քրեական պատասխանատվությանենթարկելու համար»,- ընդգծել է Վահրամ Շահինյանը: Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կարևորելով ՀՀ հատուկ քննչական ծառայության առաքելությունն ընգծել է.  «Բարձր եմ գնահատում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը և հորդորում եմ  ՀՀ իշխանություններին արժանահավատ, արդյունավետ և թափանցիկ քննություն իրականացնել հուլիսյան դեպքերի առնչությամբ: Կարևորում եմ նաև քրեական գործերին վերաբերող թույլատրելի տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը»: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն