Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որսագողություն Երեւանյան լճում

Պաշտոնական
DSC01898

ՀՀ Բնապահպանության նախարարությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը իրականացրել են համատեղ միջոցառում ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծով ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում կա մի քանի տասնյակ մետր երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը խոչընդոտում է  թիավարության մարզաձևով զբաղվող մարզիկներին` շատ դեպքերում վտանգելով նաև վերջիններիս կյանքը: DSC01878Նույն օրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում և Երևանյան լճի կենտրոնական հատվածում հայտնաբերել որսագողության միջոց հանդիսացող մոտ 400 մետր երկարությամբ ձկնորսական ցանց: DSC01949ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ցանցն հեռացնելու համար համապատասխան լողամիջոցներ և օժանդակություն տրամադրելու խնդրանքով: Սեպտեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանական պետական տեսչության,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության աշխատակիցները որսագողության միջոցները դուրս են բերել լճից: Տեղում առգրավվել է 30 հատ կարաս տեսակի կենդանի ձուկ, որը բաց է թողնվել լիճ: Փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կազմել է համապատասխան արձանագրություն և փոխանցել իրավապահ մարմիններին: DSC01938 DSC01942