Ավարտվեց երթն ի պաշտպանություն «Սասնա ծռերի» (տեսանյութ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի կազմակերպած հավաք-երթն՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» և նրանց քաղաքական պահանջների։ Սասնա ծռերին» աջակցողների հանրահավաքում Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի ելույթի ժամանակ սեփական բարձրախոսով հարթակ բարձրացավ Գայանե Գասպարյանը՝ հայտարարելով, որ մայրերին չեն թողնում խոսել, որ սադրիչներ են ուղարկված: «Ես գիտեմ ովքեր են և ինչի համար են ուղարկված»,- հայտարարեց Գասպարյանը՝ հայ մայրերին վաղը հրավիրելով հանրահավաքի: https://youtu.be/k1pfDh7pfcI Ազատության հրապարակից մեկնարկեց երթ: Երթն ուղեկցվեց առանց միջադեպերի: Ամբողջ երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին՝ «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Մենք Սասնա Ծուռ» ենք, «Սերժիկ հեռացի՛ր»: Բացի այդ՝ նրանք վանկարկում էին կալանավորված «Սասնա Ծռեր» խմբի անդամների անունները: Երթի վերջում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 19:30-ին: