Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Գյումրիում. կան վիրավորներ (տեսանյութ)

Պաշտոնական
cayg

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարպետաց փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք: 1993 թ. ծնված Ա. Հ.-ը, 1966 թ. ծնված Ռ. Կ.-ը և 1964 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.53-ին, մարվել՝ 16.03-ին: Այրվել է սառնարան, լվացքի մեքենա և միկրոալիքային վառարան: ........ Գյումրիի Ցայգ հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: 1962 թվականին ծնված Ս. Մ.-ի, 1966 թվականին ծնված Ռ.Կ.-ի և 1993 թվականին ծնված Ա.Հ.-ի մոտ ախտորոշվել է պարանոցի, զույգ նախաբազուկների և դաստակի առաջինից երկրորդ աստիճանի այրվածքներ: Տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Ռ.Կ.-ն և Ա.Հ.-ն ամբուլատոր պայմաններում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Պայթյունի վայրում քննչական խումբն իրականացրել է քննչական գործողություններ, նախապատրաստվում են նյութեր` պայթյունի առաջացման պատճառներն ու հետևանքները ճշտելու համար: