Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանութ-սրահից գողացել են քաղաքացու դրամապանակը

Պաշտոնական
20150909121056g_image.php_

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի-սրահից դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը: 2016թ. օգոստոսի 28-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութ-սրահի աշխատասենյակում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի և 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, որ երիտասարդ մի աղջիկ, մուտք գործելով աշխատասենյակ,  վերցնում է դրամապանակն ու հեռանում: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։