A
A
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա թիվ 18ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 29 բնակարանի պատշգամբում (պատկանում է Վ. Ծ.-ին) 3-կգ-նոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով. ջերմահարվել է պատշգամբի փրփրապլաստե թիթեղը՝ 0,2 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել ՝ 17.08-ին: