Սուտ մատնության դեպք. վկան հանիրավի մեղադրել է քննիչին
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Սարգսյանը, նախազգուշացված լինելով սուտմատնություն կատարելու համար նախատեսվածքրեական պատասխանատվության մասին, հայտնել է,որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀքննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Արթուր Սարգսյանը կեղծել է իր հարցաքննության արձանագրությունը: Մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա ձեռագիր գրառումները իր կողմից չեն կատարվել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունումՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասովհարուցված քրեական գործի նախաքննությանընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել ենքրեական դատավարության մասնակից Ս. Սարգսյանիհաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլորհանգամանքները: Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարքքննչական և դատավարական գործողություններ,նշանակվել է դատաձեռագրաբանականփորձաքննություն: Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սերյոժա Սարգսյանի անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից: Այս կերպ՝ քրեական դատավարության մասնակից Ս. Սարգսյանը հանցագործության կատարման մեջ անհիմնմեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներով հերքվել է ՀՀ քննչականկոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանքննիչ Ա. Սարգսյանի կողմից հանցագործությունկատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվելվերջինիս նկատմամբ քրեական հետապնդումչիրականացնել՝ հանցագործության դեպքիբացակայության պատճառով: Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելուդեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀքրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ի գիտություն քաղաքացիների Պետական հատուկ ծառայություն իրականացնողպաշտոնատար անձանց հանցագործության կատարմանմեջ հանիրավի մեղադրելը քրեորեն պատժելի արարք է,որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդհոդվածով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումատուներինևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալհանցագործության մասին կեղծ հաղորդումներներկայացնելուց: Ասենք, որ 2016 թվականի անցածժամանակահատվածում սուտ մատնության փաստով ՀՀհատուկ քննչական ծառայությունում հարուցվել ևքննվում են արդեն 33 քրեական գործեր, որոնցից 16-ինախաքննությունն ավարտվել է և քրեական գործերըմեղադրական եզրակացությամբ ուղարկվել ենդատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են: ՀՔԾ