Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակ մտնողներին կզննեն հատուկ սարքերով

Պաշտոնական
c9414349503dedad9862bc87cbc9b312

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։ Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցներով և Կառավարական տան հարակից զբոսայգով՝ ոստիկանության 5 հսկիչ անցագրային կետերով: Զորահանդեսի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժի հետ կապված՝ քաղաքացիների մուտք չի լինելու Շահումյան հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի և Ամիրյան փողոցի հատվածներից: Մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ բացվելու են ժամը 8-ից։ Քաղաքացիներին խնդրում ենք ժամանել փոքր-ինչ շուտ՝ անվտանգության զննումներին բավարար ժամանակ տրամադրելու համար։ Արգելվում է միջոցառման վայր գալ ծակող-կտրող գործիքներով, ապակյա տարաներով, դյուրավառ նյութերով և նմանատիպ այլ իրերով ու առարկաներով: Ակնկալում ենք ձեր համագործակցությունն ու ըմբռնումը։ unnamed ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ