Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաք եւ երթ ի աջակցություն Սասնա Ծռերի և ի պաշտպանություն քաղբանտարկյալների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-1

Ազատության հրապարակում սկսվեց հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռերի» ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ակցիայի մասնակիցներին հիշեցրեց նախորդ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ եթե Սասնե ծռերը զենքը վայր դնեն բոլորովին այլ մոտեցում է լինելու: «Դա պաշտոնական հայտարարություն է, որևէ մեկը չի ժխտել հետո, որ գլխավոր դատախազը անձնական կարծիք է հայտնել: Ուստի դա, ԱԱՆ-ը ևս նմանատիպ հայտարարություն էր տարածել և ակնկալում էինք, որ Սասնա ծռերի ճնշող մեծամասնությունը շտապ պետք է ազատության մեջ լինի, իսկ մյուսների նկատմամբ էլ ակնհայտորեն պետք է արդար դատավարություն լինի»: https://youtu.be/zn5W_mcZYyE   Եղան ելույթներ, այնուհետեւ երթ, որը անցավ առանց միջադեպերի: