A
A
Շահեն Հարությունյանին բերման էին ենթարկել սառը զենք կրելու կասկածանքով
Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին այսօր բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: «Սառը զենք էին փնտրում ինձ մոտ, որը չգտան: Մոտ երկու ժամ մնացի իրենց մոտ»,- «Ա1+»-ին ասաց Շահեն Հարությունյանը: Նրա խոսքերով՝ իրեն բերման են ենթարկել մետրոյի Երիտասարդական կայարան մտնելիս. «Անիմաստ տեղը սառը զենք կրելու կասկածանքով տարան եւ ես արդեն ազատ եմ»: Գործով փորձաքննություն է նշանակվել: Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտված է 4 տարի պայմանական ազատազրկման՝ 2013 թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով: