A
A
Խախտումների քողարկման եւ թողտվության պատասխանատուն ԿԸՀ-ն է. Տ. Եգորյան (տեսանյութ)
ՏԻՄ ընտրությունների ժամանակ կատարված խախտումների 22%֊ը վերաբերում է այլ անձանց փոխարեն քվեարկելուն, որը շատ մեծ ցուցանիշ է։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում այսօր հայտարարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։ Ըստ նրա՝ կազմակերպության ձեռք բերած ապացույցները բավարար են` հաստատելու համար, որ նշյալ կերպ խախտումները քողարկելու ցուցումը հանձնաժողովների նախագահներին տվել է ԿԸՀ-ն. «Թեեւ ԿԸՀ-ն հերքում է դա: Սա նշանակում է, որ խախտումների քողարկման եւ թողտվության պատասխանատուն ԿԸՀ-ն է: Սա հստակ ցուցիչ է նրա, որ իշխանության համար չափազանց կարեւոր են տեղական օղակները, որովհետեւ համապետական ընտրությունների ժամանակ դրանք են հանդիսանալու ընտրակեղծարարության մեխանիզմի հենարանը»: Ավելին՝ տեսանյութով