Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին հիմնովին չբավարարեց ԿԳ նախարարի զեկույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan-10

Կառավարության նիստին այսօր, երբ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացնում էր բուհերի հիմնադրամների մասին զեկույցը, վարչապետ Կարեն Կարապետյանը բազմաթիվ հարցեր ուղղեց նրան. «Այն, որ վաղվա ՀՀ քաղաքացին պետք է կիրթ լինի, դա անվիճելի է, սակայն ուզում եմ հասկանալ՝ մենք ի՞նչն ենք փոխում այսպիսով, եթե արտաքնապես ենք փոխում ինչ-որ բան, ապա ի՞նչն ենք փոխում կանոնների մեջ: Ի՞նչը թույլ չի տալիս այսօրվա կառավարման համակարգը եւ ձեր առաջարկն ի՞նչն է փոխելու»: Նախարարը նշեց, որ փոփոխությունը կառավարման համակարգում է, ստեղծվում է կենտրոնական համակարգ, բուհը ազատորեն է տնօրինելու է իր միջոցները. «Սա ենթադրում է նաեւ լրացուցիչ ֆինանսավորման ներդրում, ինչպես նաեւ՝ ազատորեն համագործակցել ներսում ու դրսում»: Ի պատասխան վարչապետն ասաց, որ մինչեւ վերջ չպատկերացրեց, թե ինչ փոփոխություն է, սակայն համաձայնեց ընդունել այս որոշումը՝ հետո քննարկելու պայմանով. «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ենք միջանկյալ լուծում տալիս, միգուցե վերջնակա՞ն լուծում տանք: Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, միգուցե կանգնացնե՞նք, քանի որ ինքներդ, եթե վստահ չեք, որ օգուտ է տալիս, գուցե քննարկենք վերջնական լուծո՞ւմ գտնենք»: Նախարար Մկրտչյանը նշեց, որ այս որոշումը չանել չեն կարող, քանի որ այն կբերի բոլորովին այլ խնդիրներ. «Եթե սկսել ենք, պետք է ավարտենք»: «Այս պահին որոշումը ընդունենք, սակայն մի քանի սկզբունք կա, ուզում եմ քննարկենք՝ եթե բերում ենք լուծում, սակայն համոզված չենք, որ ինքը լավագույնն է, չենք անում, լա՞վ. իներցիայով ոչինչ չենք անելու, կեսից կանգնելն ավելի լավ է ու վերանայել: Ես խորացած չեմ այդ հարցում, սակայն զգում եմ, որ դա լավագույն լուծումը չէ: Եկեք մի շաբաթ էլ մտածենք: Ընդունված է որոշումը, սակայն մինչեւ վերջ չբավարարեց ինձ»: