Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանքները խստացվել են, այդ թվում՝ Վահան Շիրխանյանի

Քաղաքականություն
shirxanyan

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից  Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝  պետական իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու  հոդվածով: Պաշտպան Լեւոն Բաղդասարյանի խոսքերով՝  Արթուր Վարդանյանը գտնում է, որ մեղադրանքը  շինծու եւ չի ընդունում այն: «Նա  կարծում է, որ իր նախկին գործունեության հետ կապված հաշվեհարդար է: Մասնավորապես՝ մինչեւ կալանավորվելը նա հայտարարել է, որ օլիգարխիկ բիզնեսը բերելու է տնտեսության քայքայման, տնտեսությունը գտնվում  է թշվառ վիճակում, փոփոխություններ չեն արվում, ուստի իշխանափոխություն պետք է լինի:  Դրա համար էլ  իր կարծիքով իրեն չներվեց, որի արդյունքում մեղադրանքների փունջն է ներկայացվում»,- նշեց պաշտպանը: Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ հոդվածներն ավելանան: Այս գործի շրջանակներում թվով 20 հոգու նույն մեղադրանքն է առաջադրվել:  Խստացվել է նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը:  Վահան Շիրխանյանը մեղադրանքը համարել է թատերական բեմադրություն եւ հայտարարել, որ իրական հանցագործները նրանք են, ովքեր մեղադրանքները սարքում են :