Սերժ Սարգսյանը բերեց Կարեն Կարապետյանին, ինչպես Ելցինը՝ Պուտինին (տեսանյութ)
Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանն ի դեմս Կարեն Կարապետյանի բերել է իր հետնորդին, եւ առաջիկա ամիսները նրա ունակությունները բացահայտելու ժամանակահատվածն է լինելու: Հոգեբանի կարծիքով՝ ճիշտ այդպես վարվել է նաեւ Բորիս Ելցինը՝ ասպարեզ բերելով Վլադիմիր Պուտինին: «Էնպիսի ընդունելի մարդ պետք է լիներ, որը դառնալով երկրի ղեկավարը՝ հետ չդառնա եւ չոչնչացնի նախորդներին: Ամենակարեւորը դա է: Մյուս կողմից՝ միայն նախագահը կարող է ասել, թե ով կարող է երկիրն էս վիճակից հանել: Նա գիտի բոլորի պոտենցիալը»,- ասաց հոգեբանը։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, երկրում արդյունաբերությունը վերականգնելու համար, ոլորտների առաջին դեմքերը պետք է լինեն արդյունաբերողներ, այդ գործից հասկացողներ։ Մինչդեռ, մինչ այժմ այդ ոլորտները ղեկավարողները լավագույն դեպքում տնտեսագեր են, վատագույն դեպքում՝ իրավաբաններ: « Ընդերքի եւ էներգետիկայի նախարարը ոլորտի մարդ է գործից հասկացող է, ունի փորձ: Եթե նման կադրային քաղաքականություն վարվի, Հայաստանում հարցեր կլուծխվեն: Իսկ հարցեր լուծելն այն է, որ մի քանի 100 հազար աշխատատեղեր կստեղծվեն, որոնք կձեւավորեն նաեւ երկրորդային աշխատատեղեր: Դրանով կդադարի արտագաղթը, ավելին կարող է ներգաղթ սկսվել»,-ասաց սոցիոլոգը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու համար անհրաժեշտ կլինի մոտ 150 մլրդ դոլար, որ կարողանանք մի քանի հատ առաջատար ձեռնարկություններ ստեղծել, որոնք կարողանանք արտաքին շուկայի համար մրցունակ արտադրանք տալ: