ԲՀԿ պատգամավորներին չմերժեցին (տեսանյութ)
Կառավարությունն այսօր հետաձգեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության բացասական եզրակացություն տալը: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց, որ պետք է մի որոշ ժամանակ եւս աշխատել այս նախագծի վրա, քանի որ կառավարության կողմից մերժումը կարող է հանրային մեծ դժգոհություն առաջացնել: Նշենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեությունն ուսումնասիրող, իսկ այնուհետև նաև ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀ կառավարության և ընկերության ներկայացուցիչների ընդգրկմամբ: Բացի այդ, ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն հայտարարել արդյունաբերական գոտի և 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից: