Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում

Պաշտոնական
d9a4006f35a68c38b283a79c446854ff

Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության Բիս-1 աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին: Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան դիմաց այրվում է մոտ 1100 հակ կուտակած անասնակեր (սեփականատեր Ջ.Թ.): Հրշեջ-փրկարարնեը անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր կենդանիներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: