Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Քաղաքականություն
elections7

Այսօր` հոկտեմբերի 2-ին,  Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առավոտյան` ժամը 8.00-ին,  ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ըստ  ներքաղաքական վերլուծաբանների` հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրությունները կարող են  2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ լրջագույն  ստուգատես դառնալ Հայաստանի քաղաքական ուժերի համար: