Մի խումբ անձինք պնդում են, որ իրենց ստիպողաբար են բերել տեղամաս. ՀՔԱՎ
Գյումրիում ոմն Սիրանուշ Թադևոսյան կեղծ փաստաթղթերով մուտք է գործել 34/07 տեղամասի տարածք՝ իր մոտ ունենալով ընտրողների ցուցակներ, ապա մտել ընտրողների համար նախատեսված սենյակ, ինչից հետո հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել վերջինիս: Դիտորդների տեղեկությունների համաձայն՝ նույն անձը տաքսի ծառայության մեքենայով մի քանի անգամ ընտրողներ է տեղափոխել 34/56 ընտրատեղամաս: Իսկ 34/59 տեղամասից ահազանգում են, որ մի խումբ անձինք պնդում են, որ իրենց ստիպողաբար են բերել տեղամաս և պարտադրել քվեարկել Բալասանյան դաշինքի օգտին: Թիվ 34/76 և 34/39 ընտրատեղամասերում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր են արձանագրվել: Վերոնշյալ ահազանգերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Գորիսի մամուլի ակումբ Իրազեկ Քաղաքացիների Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ