Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոռնիկին անվանում են Լևոն, այլ ոչ Լյովա. ոստիկանությունը պազաբանում է

Քաղաքականություն
download-1

ՎԱՆԱՁՈՐԻ 30/10 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի քաղաքացին ընտրացուցակում տեսել է, որ այլ թաղամասի բնակիչներից մեկը գրանցված է իր տան հասցեում: Նա եկել է իր ընտրատեղամաս և բողոքել, ասելով` թող շտապ կարգավորեն հարցը: Ահազանգի հետքերով մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը: Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փ. շենք 2, բն. 31 հասցեում հաշվառված է Լյովա Գարեգինի Սելիմյանը, 25.06.2012թ.-ից: Լ.Սելիմյանի անձնագիր ստանալու համար (15 տարեկան հասակում) դիմել է նրա տատը՝ Սիլվա Հովսեփի Աբրահամյանը, ով դիմելու պահին փաստաթղթային հիմքերով հանդիսացել է երեխայի խնամակալը: Անձնագրային գործողությունները կատարելիս երեխան իրավաչափորեն հաշվառվել է խնամակալի հաշվառման հասցեով: Նշված խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է զանգահարել Սիլվա Աբրահամյանը և տեղեկացրել, որ ընտրատեղամասում ինքն է հայտարարել իրենց հասցեում անհայտ անձի առկայության մասին: Ըստ Ս.Աբրահամյանի թոռնիկին անվանում են Լևոն, այլ ոչ Լյովա և այդ հանգամանքն է իրեն շփոթության մեջ դրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: