Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

53 նյութ՝ ժամը 16.30-ի դրությամբ. ոստիկանություն

Քաղաքականություն
narin2-353x265-1

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ) ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ Ըստ փուլերի Քարոզչության ընթացքում – 5, Քվեարկության օրը- 48: Ըստ տարածքների 1. Շիրակի մարզ - 6, 2. Լոռու մարզ - 20, 3. Գեղարքունիքի մարզ - 8, 4. Վայոց ձորի մարզ - 1, 5. Սյունիքի մարզ - 0, 6. Կոտայքի մարզ - 18: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ: Հիշեցնում ենք, որ ստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին: Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին: Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի: