ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ընթացիկ զեկույցը՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ
ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների ընթացիկ զեկույցը՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ Անընդհատ թարմացվում է ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ Ընտրատարածքներ թիվ 30, 34 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում: Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում: ԿԱՐԵՎՈՐ Ժամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 17.746 ընտրող: Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են: Գրանցված ընտրողների թիվը Վանաձորում 96.548 է: Կուտակումներ, ընտրողների տեղափոխում Թիվ 30/58 - Սպիտակ գույնի 0544Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել: Թիվ 30/14 - դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսը ընտրողներ է բերում տեղամաս: Թիվ 34/56 - Անընդհատ մեքենաներով մեծահասակներ են բերում ընտրատեղամաս: Թիվ 34/59 - Մի խումբ անձինք հայտնել են, որ իրենց մեքենաներով բերում են ընտրատեղամաս և ստիպում որպեսզի երկրորդ համարին ընտրեն: Քվեարկության գաղտնիության բացահայտում Թիվ 30/27 - Դիտորդի ներկայաթյամբ 2 ընտրող զանգահարել են ինչ-որ մեկին և տեղեկացրել, թե ում օգտին են քվեարկել: Այլ անձի փոխարեն քվեարկություն Թիվ 34/76 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին: Թիվ 34/39 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին: Թիվ 30/49 - Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են են եղել: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել: Քվեարկության կարգի այլ խախտումներ Թիվ 30/56 - Ժամը 12-ից դիտորդի եւ հանձնաժողովի տրամադրած տվյալները մասնակցության տարբերվել են: Ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 մասնակցի տարբերություն է եղել՝ 410-440 հարաբերակցությամբ: Թիվ 30/27 - Քվեարկության խցիկից դատարկ ծրար է հայտնաբերվել: Թիվ 30/55 - Կենսաչափական անձնագրով 2 տարբեր անձինք քվեարկել են Թիվ 30/47 - Քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են «Հայկական Վերածնունդ» կուսակցության շտաբ: Թիվ 30/16 - Դիտորդը հայտնել է, որ իր տեղամաս է եկել մի պատգամավոր և ասել, որ պետք է քվեախցիկի վրա առկա փոքրիկ պատուհանը բացել, որպեսզի երևա ընտրողը: Նախագահը հրաժարվել է կատարել պատգամավորի պահանջը: Թիվ 30/40 - Դիտորդը նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկները նախապես առանձնացնում է ելունդներից՝ անկախ այն հանգամնքից ընտրող կա, թե ոչ: Մի քանի անգամ առաջարկել է հանձնաժողովի նախագահին, որ վերացնի խախտումը, բայց վերջինս անգործություն է ցուցաբերել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում։ Թիվ 34/81 - Դիտորդը հայտնում է, որ հանձնաժողովի անդամը թերթել է ընտրողների ցուցակները և հեռախոսի մեջ գրառումներ արել: Թիվ 34/33 - Վստահված անձը տվյալներ է դուրս գրում ընտրողների ցուցակից: Թիվ 34/33 - Վստահված անձը շարունակում է ապօրինաբար տվյալներ դուրս հանել ընտրողների ցուցակից, ինչպես նաև տեղամասի մոտակայքում է գտնվում թեկնածուն, որն ազդեցություն է գործում ընտրողների վրա: Թիվ 34/27 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով: Թիվ 34/33 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով: Թիվ 34/65 - Ընտրական տեղամասի միջանցքում՝ ընտրողների ցուցակների մոտ, շուրջ 3 ժամ անհայտ անձը հետևում է ընտրողներին: Թիվ 34/13 - Ընտրողը հայտնել է, որ կնիքի թանաքը ցնդում է: Թիվ 34/64 - Տեղամասում գտնվում է Արմեն Գաբրիելյանը՝ Գործարար կուսակցության վստահված անձը, որը քաշքշել է Բալասանյան դաշինքի վստահված անձին, խաթարվել է ընտրությունների բնականոն ընթացքը: Թիվ 34/72 - Ընտրող Մկրտիչ Հակոբի Հովհաննիսյանը քվեարկել է վարորդական վկայականով: Թիվ 30/50 - Ընտրատեղամաս նույն մեքենաները պարբերաբար քաղաքացիների են բերում և տանում: Թիվ 30/20 - Քաղաքացու անուն-ազգանունը առկա չէ ընտրողների ցուցակում: Վերջինս փոխել է հաշվառման հասցեն 2 ամիս առաջ: Թիվ 30/16 - Առկա խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահը անգործություն է ցուցաբերում: Թիվ 30/19 - Հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատարածքից և իր հետ տարել է անհատական կնիքը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Գորիսի մամուլի ակումբ Իրազեկ Քաղաքացիների Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Տես նաև՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների զեկույցը հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -ի դրությամբ