Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նալբանդյանի շնորհիվ էր, որ Հռոմի պապը եկավ Հայաստան». Ազատ Արշակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Arshakyan

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հույս ունի, որ Սեյրան Օհանյանը աշխատանք կգտնի պետական համակարգում, կամ էլ բիզնեսում իրեն աշխատանք կառաջարկեն։ Նա համարում է, որ կառավարական փոփոխությունները, և ՊՆ-ի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումն արդարացված է. «Եթե նույնիսկ Սահմանադրությունն էլ չփոխվեր, ՊՆ դերը այնքան մեծ է հիմա, որ Վիգեն Սարգսյանը փոխնախագահի կարգավիճակով է գնում ՊՆ»։ Ըստ Ազատ Արշակյանի՝ Վիգեն Սարգսյանը ոչ միայն վստահելի է Սերժ Սարգսյանի համար, այլ նաև մյուսների. «Հիմա պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է դառնում։ Եթե ՊՆ-ից առանձնացնում ենք ռազմական բաղադրիչները, նրա վրա մնում են քաղաքական ֆունկցիաները»։ Նախկին Գերագույն խորհրդի պատգամավորը կարծում է, որ այսուհետ բանակում ատկատներ չեն լինելու, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվել, որ ատկատները կործանում են մեր բանակը. «Դատավարությունները, պաշտոնանկությունները հենց դրա մասին էին, որ ատկատները բացառվում է հայկական բանակում դա չպետք է լինի, իսկ Վիգեն Սարգսյանի մասին ես երբեք չեմ լսել, կոռուպցիոն սկանդալի մեջ կարծեմ նա չկա»։ Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին՝ պատգամավորը նորից սկանդալային դեպք չհիշեց։ Ասում է՝ շատ բան գիտի, բայց այս մեկի մասին տեղյակ չէ։ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում ևս ընդունելի է Ազատ Արշակյանի համար։ Եթե Նալբանդյանը շարունակի նույն կերպ, նախկին պատգամավորը չի դադարի պաշտպանել նրան՝ ի հեճուկս չպաշտպանողների։ Ըստ նրա, Նալբանդյանի շնորհիվ էր, որ Հռոմի պապը եկավ ՀՀ, իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում՝ ապրիլյան պատերազմից հետո, Մինսկի խմբի կողմից բանաձևեր ընդունվեցին։ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը լիովին համամիտ էր Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ և առաջարկեց ՊՆ-ն ու բանակը տարանջատել. «Զինվորական ղեկավարությունը կիրականացնի զինվորական սպառազինության, մատակարարման և ընդհանրապես ռազմական որոշակի գործողությունների պլանավորում, իսկ Գլխավոր շտաբի պետը ամենաբարձր զինվորական պաշտոնյան է ՀՀ-ում »։ Պատգամավոր հիշում է, որ ինչպես նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, այնպես էլ  Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, զինվորական կրթություն չեն ունեցել, բայց բանակի համար ամենածանր պահերին եղել են բանակի ղեկավարներ։