Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրողների մի զգալի հատվածում իրավագիտակցության խիստ պակաս կա»

Քաղաքականություն
unnamed-1-3

1. Քարոզարշավի ընթացքը, հանդիպումները, քննարկումները, հանրահավաքները ցույց են տալիս, որ երկրում կուտակված է փոփոխությունների ահռելի պահանջ: Հասարակությունը սոցիալական և հանրային կյանքում պահանջում է շոշափելի փոփոխություններ: Քաղաքական ուժերի խնդիրն է ձևակերպել և առաջարկել փոփոխությունների իրական բանաձևեր: 2. Ակնհայտ է, որ ընտրողների մի զգալի հատվածում առկա է իրավագիտակցության խիստ պակաս, ինչը պարարտ հող է հանդիսանում վարչական ռեսուրսների, տարբեր ճնշումների և նյութական շահագրգռության գործոնի կիրառման համար: 3. Քաղաքական մենաշնորհի փոփոխության կարևորագույն նախապայմանը հանդիսանում է իշխանությանն իրակա՛ն այլընտրանքային բևեռի ձևավորումը: Ոչիշխանական ուժերի կողմից հասարակությանն իրատեսական այլընտրանք առաջարկելու դեպքում ընտրակեղծիքների և ընտրակաշառքների մեքենան էականորեն խափանվելու է: 4. Շնորհավորում եմ «Լուսավոր Հայաստանին»՝ Վանաձորում բարձր արդյունք գրանցելու համար: Շնորհավորում եմ ԲՀԿ-ին՝ Գյումրիում բարձր արդյունք գրանցելու համար: 5. Ընդամենը ամիսներ առաջ ստեղծված «Համախմբում» կուսակցության կողմից սատարված թեկնածուների հաջողությունը Չարենցավանի, Նոր-Հաճնի, Հրազդանի, Կապանի ավագանու ընտրություններում, բավական բարձր արդյունքը Գյումրիում՝ 5.77 տոկոս, վստահություն են ներշնչում, որ «Համախմբումն» աշխատանքների ճիշտ կազմակերպման և որոշ հետևությունների պարագայում գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է լուրջ դերակատարում ունենալ: Վահե Հովհաննիսյան ԱԺ պատգամավոր «Համախմբում» կուսակցություն