Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեդրակ Նազարյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում

Քաղաքականություն
sedrak-nazaryan-472x265

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխում են այլ քրեակատարողական հիմնարկ: Նման որոշման հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։ Պաշտպան Երվանդ Վարոսյանի խոսքերով՝ Սեդրակ Նազարյանի հետ հանդիպումների ընթացքում համոզվել են, որ նրա ապաքինվելու, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից  դուրս գրվելու համար հիմքերի առկայության մասին եզրակացությունն առնվազն անհիմն է։ «Ակնհայտ է, որ նման ծանր հրազենային վնասված ստացած, վիրահատված, մեկ թոքից զրկված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։ Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք», - «Ա1+»-ին ասաց պաշտպանը։ Ի դեպ, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  քիչ առաջ եւս երկու ամսով երկարացրել է դիպուկահարի կրակոցից հրազենային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանի կալանքի ժամկետը: