Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. Արևելյան ուղղությամբ կիրառվել են դիպուկահար հրացաններ

Կարևոր լուրեր Պաշտոնական
zinvor

Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Արևելյան ուղղությամբ կիրառվել են նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (49 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել  իրենց առջև դրված մարտական խնդիրը:

  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն