Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխչյան գյուղում այրվել է արագիլի բույն և 3 մեքենա

Պաշտոնական
aragil

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում այրվում է արագիլի բույն: Փրկարարների դեպքի վայր մեկնելուց հետո պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում բախվել են «ВАЗ 21099» մակնիշի 50 OT 004 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Բ.), «ВАЗ-2106» մակնիշի 34 AN 677 (վարորդ՝ 1954 թ. ծնված Հ. Մ.) և « ГАЗель» մակնիշի 34 AN 677 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները և բռնկվել. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.58-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենաները, 2 գմ Էլ. սյուն, արագիլի բույնը՝ մասնակի, մոտակայքում գտնվող մթերային խանութի օդորակիչը և գովազդային վահանակը: