Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրացական երազանք»-ը վերընտրվել է Ջավախքում. Հետք

Քաղաքականություն
hetq-1

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Այդպիսով, Ջավախքում «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը հավաքել է ձայների 66,54 %-ը, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու, Նինոծմինդային նախկին ոստիկանապետ Արսեն կարապետյանը՝ 17,49%: Հիմնական մրցակցությունը հենց այս երկու թեկնածուների միջև էր: Ըստ հրապարակված նախնական արդյունքների՝ Հենզել Մկոյանը վերընտրվել է: «Պաատա ԲուրՃուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու, գործարար Շաքրո Այվազյանի օգտին քվեարկել է ընտրողների 8,51%-ը, անկուսակցական Ռոբերտ Ջաղացպանյանի օգտին՝ 3,92%, Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանի օգտին՝ 1,8%, Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածու, Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի) պատգամավոր Աշոտ Սահարյանի օգտին՝ 1,29%: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում