Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերքի տոն՝ Արցախում

Քաղաքականություն
5-4

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքում Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը մեր հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 1 2 3 5   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ