A
A
Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 14- ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ հերթական նիստին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Կքննարկվեն անվտանգության կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը։ 2015 թվականի Մոսկվայի նիստի ժամանակ ընդունած որոշումները հաշվի առնելով՝ մեծ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներին։ ՀԱՊԿ հաջորդ նիստը կկայանա Բելառուսի Հանրապետությունում։