Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանի վարման ժամանակ ԵԽԽՎ-ում կանայք ակտիվացել են (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed-3-6

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել  Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մարի Կիվինիեմին, ով հանդես է եկել ելույթով: ԵԽԽՎ նիստը վարող , ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է քննարկմանը մասնակցած բանախոսների ելույթները և նշել,  որ կանայք, բնականաբար,  շատ ակտիվ են այս խնդրի քննարկման մեջ: Հերմինե Նաղդալյանը կարևորել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության դերը` որպես անհրաժեշտ գործիք հաղթահարելու անդամ պետությունների առջև ծառացած լայնածավալ մարտահրավերները, և էական համարել կազմակերպության ներդրումը պետությունների տնտեսության զարգացման գործում: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը: