Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշնակցականները՝ Արցախի վարչապետի մոտ

Պաշտոնական
hjd

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են գլխավորապես գյուղատնտեսության զարգացմանհայեցակարգի մշակման հետ կապված հարցեր: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքները՝մանրամասնելով առանձին ճյուղերի վերաբերյալ կառավարության մոտեցումները և շեշտադրելով, որմասնագիտական ուսումնասիրություններն ու քննարկումները դեռևս ընթացքում են: Նա իր խոսքում,մասնավորապես, ասել է. «Կարծում եմ, որ ես բավարար քաղաքական ու գործարար փորձառություն ունեմ նախաձեռնելուգյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը, ինչը սահմանելու և ձևավորելու է Արցախիգյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման հիմնական սկզբունքներն ու ինստիտուտները:Դրա շնորհիվ ի վիճակի ենք լինելու երաշխավորել բնագավառի ինտենսիվ զարգացումը՝ հենվածմասնագիտական խորը գիտելիքների և արդի տեխնոլոգիաների ակտիվ կիրառման վրա: Հայեցակարգիարդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են և՛ մասնագիտական, և՛ հանրայինքննարկումներ սկզբնական փուլում, իսկ հետո՝ հանրային լայն աջակցություն դրա իրագործմանճանապարհին»: Խմբակցության անդամները ներկայացրել են առանձին ճյուղերի զարգացման  վերաբերյալ իրենցտեսակետները և հայեցակարգի մշակման հարցում կառավարության և համապատասխանմասնագետների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում պատգամավորները որոշ այլ հարցեր և առաջարկություններ են ուղղելգործադիր մարմնի ղեկավարին և ստացել համապատասխան պարզաբանումներ:   ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին