Սիրիան` միասնական ու աշխարհիկ պետություն
Շվեյցարիայի Լոզան քաղաքում հեկտեմբերի 15-ին սիրիական համակարտության կարգավորման հարցով տեղի ունեցած քննարկումների բոլոր մասնակիցները հաստատել են Սիրիան որպես միասնական եւ աշխարհիկ պետություն տեսնելու իրենց մոտեցումը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը կարեւորել է չափավոր ընդդիմությանն ահաբեկչներից առանձնացնելու գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստիից Լոզանում կայացած Սիրիայի հարցով ԱԳ նախարարների մակարդակով նեղ կազմով քննարկումներին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի արտաքին գործերին նախարարները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի սիրիական հակամարտության հարցով հատուկ բանագնացը: «Բոլոր կողմերը հաստատեցին, որ ցանկանում են Սիրիան տեսնել որպես միասնական ու աշխարհիկ պետություն, որում իրենց երկրի ապագան կորոշեն հենց սիրիացիները ներառական քաղաքական երկխոսության միջոցով», - նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում: