Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ուրիխանյանը հետ վերցրեց իր դիմումը (տեսանյութ)

Քաղաքականություն
urix

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը գրավոր ընթացակարգով հետ է վերցրել ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ի հաղորդագրությամբ՝ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին: