Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանը ներկա կգտնվի դատական նիստին (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul-tamrazyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը ներկա կլինի իր գործով դատական նիստին:  «Քանի որ դռնբաց դատական նիստ է, ցանկանում է իր խոսքը ասել, նոյեմբերի 10-ին կուղեկցեն դատարան, եւ իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը: 26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը դատարանում բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Ձերբակալված չի եղել, կալանավորված չի եղել, սակայն նրան ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել, որ տեղաշարժվի, անգամ հետազոտությունների տանելիս   ոստիկանները մշտապես նրան ուղեկցել են, թույլ չեն տվել, որպեսզի հարազատների հետ շփվի, հեռախոսազրույցներ ունենա, հարազատներին թույլ չեն տվել մտնել վերակենդանացման բաժանմունք եւ տեսակցել Թաթուլ Թամրազյանի հետ»,- ասաց պաշտպանը: Մոնիկա Մարգարյանը  գտնում է, որ նրան ապօրինի են պահել անազատության մեջ: Դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով,  սակայն տեղեկացրել են, որ ներկայացված տեղեկությունները հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում: Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստանալուց հետո հեռացրել էին Թաթուլ Թամրազյանի երիկամը։ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում գտնվող Սասնա ծռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։