Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի ներդրողը, որը կուսումնասիրի ընդերքը (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, երբ քննարկվում էր «Ընդերքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց Էներգետիկ ռեսուրսների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանին՝ ասելով. «Ժամանակին բնապահպանական նմանատիպ մի վեճի ժամանակ Արբիտրաժային դատարանում ես Կառավարության ներկայացուցիչ եմ եղել ու այս հարցերից շատ թե քիչ հասկանում եմ: Այս դահլիճում բոլոր իմ գործընկերները հարց են բարձրացնում, մի մտահոգություն ունեին, որ այս բնագավառում ներդրում կատարողից ուսումնասիրություն են պահանջում՝ պաշարների հաստատում, փորձագիտական եզրակացությունների հավաքում եւ այլն: Սակայն այս ամենից հետո շատ հնարավոր է, որ տվյալ ներդրողին շահագործման լիցենզիան չտան: Հիմա՝ ներդրող այդ կազմակերպությունը, որ գալիս է, առանց օրենսդրական երաշխիքների ուսումնասիրություններ է անում ու հետո հնարավոր է ինքը շահագործողը չլինի, որքանո՞վ է դա արդարացի»: Փոխնախարարը պատասխանեց՝ ասելով, որ ներդրումների առումով պետք չէ մտահոգվել. «Կան, իհարկե, խնդիրներ, որոնց մասին չէի ուզենա հիմա խոսել, սակայն հետո անդրադառնալու ենք դրանց: Ուղղակի ուզում եմ ասել, որ այդ ուսումնասիրող կազմակերպությունը մրցույթի ժամանակ կունենա առաջնահերթության առավելություն»: