Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն գումար է հատկացրել ՀՀ և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի  համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
svitalski-3

Այս շաբաթ Հայաստան է ժամանելու Հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Այս մասին այսօր Երեւանում եվրաակումբի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ըստ նրա՝  Եվրամիությունը գումարներ է հատկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ծրագրերի համար: «Դեսպան Հերբերտ Զալբերի մանդատի բաղադրիչներից մեկը հենց վստահության մթնոլորտի ձեւավորումն է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շփումների խթանումն է: Ես հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք տեսնել ԼՂՀ-ի հիմնահարցի համակողմանի կարգավորում, որը հնարավորություն կտա Ղարաբաղի երիտասարդներին օգտվելու այն բոլոր հնարավորություններից, որ իր հետ կբերի այդ կարգավորումը: Եւս վստահ եմ, որ ԵՄ-ն մեծապես կաջակցի դրան»,-ասաց Պյոտր Սվիտալսկին: