Համանախագահները երրորդ տասնօրյակին կժամանեն տարածաշրջան. Ազատություն
«Կայցելենք Ադրբեջան, Հայաստան , Լեռնային Ղարաբաղ: Ենթադրվում է հանդիպում ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք ուսումնասիրել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում», - այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ համանախագահները ճշտելու են նաև ռազմական իրադրությունը հակամարտության գոտում: Հարցին, թե ինչպես է գնահատում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ , որը տեղի էր ունեցել Մոսկվայում սեպտեմբերի 8-ին, և ինչ հստակ առաջարկություններ են քննարկվել , Պոպովն ասել է , որ «ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են իրենց երկրների մոտեցումները կարգավորման հարցերի շուրջ, որոնք արտացոլում են «եռյակի» կոլեկտիվ դիրքորոշումը»: Ադրբեջանցի լրագրողը հարցրել է նաև «բանակցային գործընթացում յոթ շրջանների վերադարձի մասին» տեղեկություններից: Մանրամասները՝ այստեղ