Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափումներ՝ Վայքի տարածաշրջանում

Պաշտոնական
qaratapum-472x2651

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 19:00 - 19:30-ի սահմաններում, Երևան - Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածի 1,2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 6 խմ ծավալով: Նույն օրը՝ ժամը 19:30 - 20:00-ի սահմաններում, Վայքի տարածաշրջանի 153-րդ կմ-ում կրկին տեղի է ունեցել քարաթափում՝ 20 խմ ծավալով: Նշված ճանապարհահատվածները սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները կարճ ժամանակահատվածում քարերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից: Ճանապարհները երկկողմանի բաց են : ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն