20 մլն 500 հազ դրամի վնաս` ՃՈ-ին. մեղադրանք՝ 9 անձի
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբարհաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնականհամաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի մասին: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մի շարք քաղաքացիներ,գիտակցելով, որ իրենց անվամբ որևէ գույք հաշվառված չէ և չունեն մշտականեկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարողբռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից,իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային առավելություններ ձեռք բերելուանձնական դրդումներից ելնելով, գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր ևառանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնականդիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել թանկարժեքավտոմեքենաների, ինչպես նաև տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիքճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակվածվճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց և այդ կերպ՝ հնարավորություն տալ իրականում այդ խախտումները կատարած անձանց խուսափել վարչական տուգանքները վճարելու պարտականությունից: Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհայինոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց և ավտոմեքենաներիսեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակողդիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսիծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու են կամ արդեն իսկ վարել ենիրենք և խնդրել են ճանապարհային երթևեկության կանոնների հետագայումհնարավոր կատարվելիք և արդեն իսկ կատարված խախտումների համարնախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացվածդիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնայինռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներիվերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1345որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ և ուղարկվելնրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել և արդենիսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետևանքով գույքիտիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել էառանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն 500 հազ ՀՀ դրամ գույքային վնաս: Պատճառված վնասից շուրջ 19 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնվել է: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 9 անձանց՝ Արտակ Մանուշակյանին, Մեխակ Թադևոսյանին, Սահակ Աբրահամյանին, Շահում Հայրապետյանին, Թևան Հայրապետյանին, Ստեփան Բաբախանյանին, ԲախշիկՍեդրակյանին, Հայկ Սուքիասյանին և Հարություն Ավետիսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Մինչդատական վարույթում մեղադրյալների նկատմամբկիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեականգործից անջատված մասի՝ 9 մեղադրյալների վերաբերյալ գործինախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու ևդատարան ուղարկելու համար: Քրեական գործով շարունակվում են կատարվել քննչական և դատավարական գործողությունները: Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործության կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք: Վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել և քննությունից խուսափելու պատճառով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը ու հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբարկտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն